Վրաստանը համաշխարհային առաջատա՞ր է սպառազինության ոլորտում

PanARMENIAN.Net - Վրաստանը փաստորեն համաշխարհային առաջատար է դարձել սպառազինության ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին Մոսկվայում կայացած արտերկրների զինվորական կցորդների հետ հանդիպմանը: «Վրաստանի պաշտպանական բյուջեն մշտապես աճում է, միայն ընթացիկ տարում այն ավելացել է մեկ ու կես անգամ»,-ճշտել է Յու.Բալուեւսկին: Նա հատուկ նշել է, որ վերջերս Վրաստանն ակտիվորեն զենք եւ ռազմատեխնիկա է գնում այլ պետություններում, այդ թվում նաեւ` ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:



«Ամենուրեք խորհրդային (ռուսական) արտադրության այդ տեխնիկան վաճառվում է, բնականաբար, առանց վերջնական օգտագործողի վավերագրի` ահա թե որտեղ է սպառազինության ապօրինի շրջանառությունը»,-ընդգծել է Գլխավոր շտաբի պետը: Նա նաեւ հավելել է, որ զենքի եւ ռազմական տեխնիկայի առաքումները իրականացվում են հակամարտության գոտի, ինչն «ակնհայտորեն հակասում է միջազգային պարտավորություններին, որոնք վերցրել են իրենց վրա այդ տեխնիկան Վրաստանին վաճառող պետությունները», հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---