«Ալ Քայիդան» ահաբեկչություններով է սպառնում Իտալիային և Իսպանիային 8 հունվարի 2016 - 11:05 AMT PanARMENIAN.Net - «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը հունվարի 7-ին տեսանյութ է տարածել, որտեղ սպառնում է ահաբեկչական գործողություններ կատարել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, հայտնում է Europa Press-ը: «Այսօր նրանք մեր հողում են, սակայն Աստծո օրհնությամբ կգա այն օրը, երբ մենք կջախջախենք նրանց իրենց իսկ հողում՝ Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»,-ասում է գրոհայինը տեսանյութում: Տեսանյութում Մալիում խմբավորման անդամներին պատկերող կադրեր կան: Նրանց թվում պարզվել է նրանցից մեկի ինքնությունը՝ ծնունդով Մելիլիայից Իսպանիայի քաղաքացի, որն իսլամ ընդունելով դարձել է Աբու ալ Նուրալ Անդալուսի: Տեսանյութի տևողությունը 13 րոպե է: Օգտագործված են կադրեր արդեն կատարված ահաբեկչություններից: Իսպանիայի անվտանգության ուժերը ուսումնասիրում են տեսանյութը, հայտնում է Lenta.ru-ն: «Ալ Քայիդան Իսլամական Մագրիբում» իսլամիստների ահաբեկչական խմբավորում է, որի հիմնական հենակետը գտնվում է Ալժիրում: Կասկածվում է «Ալ Քայիդայի» հետ կապերում: ՌԴ Գերագույն դատարանը ճանաչել է այս կազմակերպությունը ահաբեկչական, նրա գործունեությունն արգելված է ՌԴ տարածքում: ԱՄԿ Անվտանգության խորհուրդը «Ալ Քայիդայի» հետ կապված բոլոր խմբավորումները սպառնալիք է համարում խաղաղությանն ու անվտանգությանը: Photo: REUTERS Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |