Իրաքի հրամանատարություն. ԻՊ գլխավոր քարոզիչը վիրավորվել է![]() 8 հունվարի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» խոսնակ Աբու Մոհամադ ալ-Ադնանին վնասվածքներ է ստացել Իրաքում օդային հարձակման հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Իրաքի միասնական գործողությունների հրամանատարությունը, հավելելով՝ Ադնանին ահաբեկչական խմբավորման գլխավոր քարոզիչն է և առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հավանական հետևորդը: Ավելի վաղ Ադնանիի գլխի համար Միացյալ Նահանգները 5 միլիոն դոլար է խոստացել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։: Այս շաբաթվա ընթացքում ամերիկյան ուժերը դաշնակից երկրների հետ «Իսլամական պետության» ավելի քան 100 զինյալ են սպանել Բարվանայի շրջակայքում օդային հարձակումների շնորհիվ: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |