Արգենտինայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին օրենքը

PanARMENIAN.Net - Արգենտինայի Սենատը միաձայն ընդունել է մի օրենք, ըստ որի ապրիլի 24-ը կնշվի որպես «Հաշտության եւ հարգանքի օր»: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, այդ քվեարկությամբ Արգենտինայի Սենատը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այդ կապակցությամբ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հայտարարել է. «Արգենտինան եւս մեկ անգամ հաստատեց իր նվիրվածությունը մարդու իրավունքների սկզբունքներին եւ հայ ժողովրդի ձգտումների ըմբռնումը»: Շուտով այդ օրենքը կներկայացվի Արգենտինայի նախագահի հաստատմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---