Դեկտեմբերի 18-ին Ամստերդամում տեղի կունենա Հայոց ցեղասպանության հարցին նվիրված դասախոսություն14 դեկտեմբերի 2006 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Ամստերդամի համալսարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. թուրքական պահոցների փաստերը» թեմայով դասախոսությունը, որի կազմակերպիչներն են CREA-Studium Generale-ն, Հումանիտար հեռարձակման ստուդիան եւ Հոլոքոսթի եւ Ցեղասպանության հետազոտման կենտրոնը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունում դասախոսությամբ հանդես կգա Միննեսոտայի համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը` Թուրքիայից դուրս բնակվող պատմաբան, որն անհրաժեշտ է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը թուրքական կառավարության կողմից: Որպես համազեկուցող հրավիրվել է Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, Ցեղասպանության գծով մասնագետ Էրիկ Յան Զուխերը: Դասախոսությունից հետո կցուցադրվի «Լռության պատ. տաբու հայկական ճակատագրի մասին» փաստագրկան ֆիլմը, որը 1997 թվականին նկարահնել է Հումանիտար հեռարձակման ստուդիան: Ֆիլմի գլխավոր գործող անձը Թաներ Աքչամն է: Նշենք, որ Թաներ Աքչամը «Թուրքական ազգային «ես»-ը եւ հայկական հարցը» աղմուկ հանած հայտնի գրքի հեղինակն է, որն էլ Թուրքիայից նրա արտաքսման պատճառ հանդիսացավ: Գիրքը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, 2007 թվականին այն կթարգմանվի հոլանդերեն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |