Գերմանական օդուժը միացել է ավիացիոն գործողություններին Սիրիայում և Իրաքում![]() 9 հունվարի 2016 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Գերմանական ավիացիան միացել է «Իսլամական պետության» դեմ օդային գործողություններին Սիրիայի և Իրաքի տարածքում: Ինչպես պատմել է Der Spiegel-ի աղբյուրը Գերմանիայի պաշտպանության նախարարությունում, ԳԴՀ-ն Tornado տիպի 2 կործանիչ է գործուղել Թուրքիա: Ինքնաթիռները հագեցած են տեսախցիկներով, որոնք ֆիքսում են ԻՊ գրոհայինների գտնվելու վայրն ու նրանց տեղաշարժերը, հայտնում է meduza.io-ն: Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ գործողությանը միանալու որոշումը Գերմանիայի կառավարությունն ընդունել էր 2015-ի դեկտեմբերին: Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագը) արտոնեց գերմանացի զինծառայողների մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը Սիրիայում: Սիրիայում և Իրաքում գործողություններին կարող է մասնակցել 1,2 հազար զինծառայող, առաքելությունը սահմանափակված է 1 տարի ժամկետով, սակայն կարող է երկարացվել: Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և մատակարարել դաշնակիցներին արբանյակներից ստացվող հետախուզական տվյալներով: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում ԻՊ դեմ գործողությանը մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Բահրեյնը, Հորդանանը, Մարոկկոն, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և ՄԱԷ-ն: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Photo: newinform.com ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |