Ներգաղթյալների նոր ոտնձգություններ կանանց նկատմամբ Գերմանիայում. Պատասխան հարձակումներ են սկսվել![]() 11 հունվարի 2016 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են Լայպցիգում և Համբուրգում ներգաղթյալների կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների նոր դեպքերի մասին, ինչպես նաև սիրիացի և աֆղան փախստականների հարձակման մասին ծագումով հրեա 49-ամյա ֆրանսաբնակ գործարարի վրա Պուտգարդենում: Ինչպես գրում է Deutsche Welle-ն, հարձակվողները սկզբից վիրավորել են զոհին, հետո գցել նրան և գողացել թղթապանակն ու բջջային հեռախոսը: Երկուսն էլ ձերբակալվել են գնացքում, երբ վերադառնում էին Նոյմյունստերեում գտնվող փախստականների ժամանակավոր տեղակայման կենտրոն: Մինչդեռ, տեղի են ունենում արդեն պատասխան հարձակումներ մահմեդական ներգաղթյալների դեմ: Առնվազն 2 այդպիսի հարձակում է տեղի ունեցել հունվարի 10-ին Քյոլնում: Ըստ ոստիկանության, 20-հոգանոց խումբը հարձակվել է 6 պաղեստինցու վրա: Բախման հետևանքով 2 օտարերկրացի է տեղափոխվել հիվանդանոց թեթև վնասվածքներով: Ավելի ուշ, 5 մարդ է հարձակվել Սիրիայի 39-ամյա քաղաքացու վրա, որը նույնպես թեթև վնասվածքներ է ստացել: Դեռ հայտնի չէ, արդյոք կապ կա այս երկու միջադեպի միջև: Ըստ Express-ի տեղեկատվության, ֆուտբոլային խուլիգաններն և այլ ծայրահեղականներ պայմանավորվել են Facebook-ում «մարդկանց որս» սկսել Քյոլնի կենտրոնում: Ոստիկանությունն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել: Ամանորի գիշերը Քյոլնի կայարանամերձ հրապարակում արաբական երկրներից ներգաղթած մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Երբ ոստիկանությունը ստիպել է նրանց ցրվել, նրանք բաժանվել են խմբերի՝ հարձակվելով կանանց վրա, սպառնացել են նրանց, թալանել, սեռական ոտնձգությունների դիմել ծայրհեղ ագրեսիվ դրսևորմամբ: Այժմ հայտնի է մեկ բռնաբարության մասին, որի մասին հաղորդում է արվել մի քանի օր անց: Ընդհանուր առմամբ ոստիկանություն է դիմել 600 կին, որոնք հարձակման են ենթարկվել Ամանորի գիշերը: Հայտնի է բռնաբարության առնվազն 2 դեպքի մասին, գրում է France 24-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |