ԱՄՆ-ն սկսում է խտացված բնական գազ արտահանել![]() 11 հունվարի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին ԱՄՆ Լուիզիանա նահանգի Sabine Pass տերմինալ պետք է ժամանի Energy Atlantic առաջին տանկերը, որն առաջին անգամ խտացված բնական գազ է արտահանելու: Ինչպես գրում է «Վեդոմոստին», տերմինալը պատկանում է Cheniere Energy ընկերությանը, գազի առաջին քանակի մեծ մասը ձերք կբերի բրիտանական BG Group-ը: Ակնկալվում է, որ տասնամյակի ավարտին ԱՄՆ-ն խտացված գազի արտահանման քանակով երրորդ երկիրը կդառնա Քաթարից և Ավստրալիայից հետո: Այնուամենայնիվ, արտահանումն ԱՄՆ-ից մեկնարկում է գազի գների անկման ֆոնին, որոնք հաճախ շաղկապված են նավթի գների հետ: Դեկտեմբերի ավարտին Տեխասի Enterprise Products Partners LP էներգետիկ ընկերությունը հայտարարեց արտահանման պայմանագրի կնքման մասին, դրանով իսկ սկիզբ դնելով նավթի արտահանմանն առաջին անգամ վերջին 40 տարում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր երկրի 2016 թ. ֆինանսական բյուջեի նախագիծը, որով չեղարկվում է 1975-ից գործող ամերիկյան նավթի արտահանման արգելքը: Էմբարգոյի չեղարկման համար պայքարում էին հանրապետականներն ու ամերիկյան նավթային ընկերությունները, այն դեպքում, երբ Սպիտակ տան վարչակազմը դեմ էր` պնդելով, որ անհրաժեշտ են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Այդ վեճը դարձավ լիարժեք բյուջեի համաձայնեցման ձգձգման պատճառ, քանի որ այն պետք է ընդունվեր դեռ հոկտեմբերի 1-ին, երբ մեկնարկում է ֆինանսական տարին: ԱՄՆ Սենատն ընդունեց բյուջեն մեծ ուշացումով` դեկտեմբերի 18-ին, այն կազմում է $1,1 տրլն և գործելու է մինչև 2016-ի սեպտեմբեր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |