Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնելու ղարաբաղյան կարգավորմանը![]() 11 հունվարի 2016 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան մեծապես կարևորելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում, հայտարարել է Ադրբեջնում Գերմանիայի դեսպան Հայդրուն Թեմպլը: «Խաղաղությունն ու անվտանգությունը Գերմանիայի հիմնական գերակայություններն են լինելու ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ: Գերմանիան մեծ ուշադրություն է դարձնելու շարունակվով հակամարտությունների կարգավորմանը, որոնք մենք սառեցված են անվանում: Այդ հակամարտություններին է դասվում նաև այն, որում ներգրավված է ձեր երկիրը»,-ասել է Թեմպլը: Թեմպլը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հրապարակելու է իր երկրի առաջնայնությունները ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 3-9-ը ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: Հունվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 4500 կրակոց:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |