ՀՀ-ում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 6-ի![]() 11 հունվարի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում խոզի գրիպի հետևանքով առաջացած բարդացումների պատճառով մահվան ելքերի թիվը հասել է վեցի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անահիտ Հայթայանը: «Երեք հիվանդ մահացել է 2015-ի դեկտեմբերին, երեքը` 2016-ին», - տեղեկացրել է Հայթայանը, գրում է «Նովոստի-Արմենիա»-ն: Ըստ նախարարության՝ հունվարի 9-ի դրությամբ H1N1 վիրուսից (խոզի գրիպից) մահացած բոլոր 3 ՀՀ քաղաքացու մոտ եղել են բարդացած դեպքեր կամ ուշ են դիմել բժիշկներին, կամ վիրուսը համակցված է եղել տուժածների ներքին այլ հիվանդությունների հետ Հունվարի 9–ի վերջին տվյալներով` հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 83 հիվանդ, որից 7-ը միացված է արհեստական շնչառական սարքին: Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարդացեք նաև՝ ՀՀ-ում գրիպի համաճարակ չկա. Կանխարգելիչ գործողությունները շարունակվում են ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |