ԱՄՆ-ում նոր հայկական լոբբիստական կազմակերպություն է ստեղծվել14 դեկտեմբերի 2006 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը նոր հայկական լոբբիստական կազմակերպություն է հիմնել` ԱՄՆ-Հայաստան հասարակական հարցերով հանձնաժողով (U.S.-Armenia Public Affairs Committee - USAPAC), որը գործելու է Վաշինգթոնում: Ըստ կազմակերպության գործադիր տնօրեն Ռոս Վարթյանի, կազմակերպության ստեղծումը կաջակցի հայերի ազդեցության մեծացմանը Վաշինգթոնում: Հետեւելով Ամերիկայի հրեաների օրինակին` Ռոս Վարթյանի ղեկավարած նոր լոբբիստական խումբը նպատակ ունի ուժեղացնել հայկական լոբբիստական աշխատանքը Միացյալ Նահանգներում: Միեւնույն ժամանակ, Ռոս Վարթյանն ընդգծել է, որ նոր կազմակերպությունը համագործակցելու է Ամերիկայի հայկական համագումարի (AAA) եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հետ: Նրա խոսքերով, նոր կոմիտեն հիմնական շեշտը կդնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության եւ Հայաստանի մեկուսացման հարցերի վրա: «Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա մենք գտնում ենք, որ որ Թուրքիան պետք է միանա Եվրամիությանը` պայմանով, որ այդ երկիրը բավարարի Եվրամիության բոլոր պահանջները, քանի որ Եվրամիության անդամ Թուրքիան ավելի բարեկամական կլինի Հայաստանի նկատմամբ: Իսկ Ցեղասպանության ճանաչումը մեր օրակարգի կարեւոր խնդիրներից մեկն է»,- ասել է Վարթյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |