Նավթի գինը շարունակում է նվազել` հասնելով մոտ $31 մեկ բարելի դիմաց![]() 12 հունվարի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նվազում են 7-րդ օրն անընդմեջ: Հունվարի 12-ին թարմացվեցին հերթական 12-ամյա վաղեմության նվազագույն ցուցանիշները` Չինաստանում հումքի պահանջարկի վերաբերյալ մտավախությունների ֆոնին: Ինչպես գրում է «Վեդոմոստին», ամերիկյան WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էժանացել են 1,45%-ով` կազմելով $30,95 մեկ բարելի դիմաց: WTI-ի այսպիսի ցուցանիշ գրանցվել է վերջին անգամ 2003-ի դեկտեմբերին: Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 1,4%` մինչև $31,1 մեկ բարելի դիմաց: Հունվարի 11-ին Urals տեսակի ռուսական նավթի գինը 2004-ից ի վեր առաջին անգամ չհասավ $30 մեկ բարելի դիմաց: 2016թ. ՌԴ բյուջեում ամրագրված է մեկ բարելի դիմաց 50 դոլար գինը: Ըստ տարբեր բացասական սցենարների, ենթադրվում էր, որ Urals տեսակի ռուսական նավթի միջին տարեկան գինը կկազմի $40, ինչն արդեն իսկ չի համապատասխանում իրականությանը: Անկումը շարունակվում է Չինաստանի բորսաներում անկայուն իրավիճակի ֆոնին և չինական տնտեսության աճի տեմպերի և հումքի պահանջարկի նվազման ակնկալիքների ֆոնին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |