Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների քանակը նվազել է12 հունվարի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերի տվյալներով Ռուսաստանում էր գտնվում ՀՀ մոտ 488.5 հազար քաղաքացի: Այդ մասին ասվում է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական վիճակագրության մեջ: Նրանցից 321.7 հազարը տղամարդ է, 166.8 հազարը` կին: ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը (394.6 հազար մարդ) աշխատունակ է` 18-59 տարեկան: 2014-ի դեկտեմբերի սկզբի տվյալներով, ՌԴ-ում կար ՀՀ մոտ 514.5 հազար քաղաքացի: Ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների, Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների առյուծի բաժինը`ավելի քան 431 հազարը, 18-59 տարեկան: Այդպիսով` ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը կրճատվել է 26 հազարով: Ընդ որում, աշխատունակների քանակը նվազել է 37 հազարով: 2015-ի հունվար-նոյեմբերին որպես մասնավոր տրանսֆերտ Հայաստան է փոխանցվել $ 1.097մլրդ, որից $ 835.5 մլն-ն` Ռուսաստանից: Ամբողջ 2014-ի ընթացքում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել մոտ $ 1.434 մլրդ, ինչը կազմում է դրամական փոխանցումների 83%-ը: 2015-ի դեկտեմբերի դրությամբ ՌԴ-ում է գտնվել Ադրբեջանի 530 հազար բնակիչ (2014-ին` մոտ 600.000) և Վրաստանի մոտ 31 հազար քաղաքացի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է Մեքենաների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի Դա պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը |