Հզոր պայթյուն Ստամբուլի կենտրոնում. Կա 10 զոհ և 15 վիրավոր (թարմացված)12 հունվարի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում, հայտնում է NTV հեռուստաալիքը իրադարձությունների վայրից: Քաղաքի իշխանությունները հայտնել են 10 զոհի և 15 վիրավորի մասին:Ըստ տեղի ԶԼՄ-ների, տուժածների թվում կան նաև զբոսաշրջիկներ Գերմանիայից: Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն, նախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան: Պայթյունից հետո զբոսաշրջիկները չեղարկում են ամրագրումներն ու հեռանում Ստամբուլից: Սուլթանահմեդի Տուրօպերատորների միության նախագահ Յաշար Յավուզը հայտարարել է, որ պայթյունը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությանը: «Այս շրջանում մոտ 7000 հյուրանոց կա: Ստամբուլ եկած զբոսաշրջիկները, կիսատ թողնելով ուղևորությունները, սկսել են հեռանալ: Արդեն սկսել են հետադարձի տոմսեր գնել: Այս պայթյունի պատճառով 2016 թվականը զբոսաշրջության տեսակետից կարելի է ավարտված համարել: Արդեն սկսվել են ամրագրումների չեղարկումները»,- տեղեկացրել է Յավուզը: Սուլթանահմեդ թաղամասը հարուստ է տեսարժան վայրերով, այստեղ են գտնվում նաև Այա Սոֆիան, Երկնագույն մզկիթը և ձիարշավը: Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Ըստ տեղի ԶԼՄ-ների, նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու: Հայտնի է, որ կան զոհեր և վիրավորներ: Հստակ թիվը դեռ հայտնի չէ, սակայն, ըստ որոշ տվյալների, տուժել են 2-ը, այդ թվում վիրավորվել է ահաբեկիչներից մեկը, հայտնել է Ինտերֆաքսը: Ոստիկանությունը շրջափակել է քաղաքի պատմական թաղամասը: Պատահարի վայրում են գտնվում ոստիկանները բուժանձնակազմն ու հրշեջները: Ըստ Ermenihaber -ի, փոխվարչապետ Նուման Քուրթուլուշի կարգադրությամբ Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) ժամանակավորապես արգելել է պայթյունի վերաբերյալ լուրերի հրապարակումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |