Թուրքիան Ստամբուլի պայթյունի մեջ ԻՊ-ին է կասկածում12 հունվարի 2016 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում որոտացած պայթյունն իրագործել է սիրիացի մահապարտ-ահաբեկիչը: Թուրքական իշխանությունների տվյալներով` ահաբեկչությունը, որին պաշտոնապես զոհ է գնացել 10 մարդ, կարող է կազմակերպված լինել «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից: Հունվարի 12-ին հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում` Սուլթանահմեդ թաղամասում, հայտնում է NTV հեռուստաալիքը իրադարձությունների վայրից: Քաղաքի իշխանությունները հայտնել են 10 զոհի և 15 վիրավորի մասին: Պայթյունը Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկչի գործողության հետևանք է: Ըստ տեղի ԶԼՄ-ների, նա պայթեցրել է իրեն մի խումբ օտարերկրացի զբոսաշրջիկներից ոչ հեռու: «Ես դատապարտում եմ Ստամբուլի ահաբեկչական գործողությունը, որը գնահատվում է որպես սիրիական ծագմամբ մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյուն»,-հայտարարել է Էրդողանը Անկարայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, «Գազետա.ռու»-ին հղումով գրում է Panorama.am-ը: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է թիվ 1 թիրախը մերձավոր Արևելքի ահաբեկչական կառույցների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |