ՀՀ քաղաքացիները Ֆրանսիա մուտքի վիզա կստանան 2 օրում12 հունվարի 2016 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիա մուտքի վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվելու է երկու օրվա ընթացքում, հունվարի 12-ին տեղեկացրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆաբիուսն ասել է, որ տուրիստական վիզայի ընթացակարգը 48 ժամ է տևելու Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ինդոնեզիայի քաղաքացիների համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Վիզա ստանալու ընթացակարգը արագացնելու հիմնական թիրախը Չինաստանի զբոսաշրջիկներն են: 2014-ին 1․5 միլիոն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա: ԼորանՖաբիուսը նշել է, որ Չինաստանի քաղաքացիների տուրիստական վիզայի ընթացակարգի համար մեկ օր է սահմանվում: Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է 2014-ի հունվարի 1-ից: 2013-ին ՀՀ քաղաքացիներին Ֆրանսիա վիզա տրամադրման մասին որոշումը պետք է կայացվի առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում: Առանձին դեպքերում, երբ անհրաժեշտ է գործի մանրակրկիտ ուսումնասիրություն, վիզայի տրամադրման մասին որոշումը կարող է կայացվել մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, դիմումի ուսումնասիրությունը չպետք է գերազանցի 2 շաբաթը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |