ԱՄՆ մոտորանավակները մտել են Իրանի տարածքային ջրերը. Իրանը ներողություն է պահանջում![]() 13 հունվարի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Իրանի զինված ուժերը ԱՄՆ ՌԾՈւ 2 մոտորանավակ են կալանքի ենթարկել` երկրի տարածքային ջրերը մտնելու համար: Դա տեղի է ունեցել նավակներից մեկի խափանման պատճառով: Ինչպես հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը, անձնակազմի հետ կապը խզվել է Պարսից ծոցի տարածքում, նավերը Քուվեյթից Բահրեյն էին ուղևորվում: Երկու պարեկային մոտորանավակում եղել է ԱՄՆ 10 զինվորական, այդ թվում 9 տղամարդ և 1 կին: Իրանի իշխանությունները ձերբակալել են բոլորին: Սպիտակ տունը բանակցում է Իրանի կառավարության հետ` կարգավորելու համար միջադեպը: Մինչդեռ Իրանը ԱՄՆ-ից ներողություն է պահանջում իր «տարածքային ջրերը «խախտելու» համար, հայտնել է Reuters գործակալությունն Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի վրա հղումով: Կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալի Ֆադավին ասել է, որ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը միջադեպի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: «Զարիֆը կոշտ դիրքորոշում է որդեգրել, քանի որ նավաստիները խախտել են Իրանի տարածքային ջրերը, և ներողություն է պահանջել ԱՄՆ-ից»,-ասել է ծովակալը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |