ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը13 հունվարի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը՝ Վաշինգտոն)։ Մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից է ազատվել Տիգրան Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ինչպես հայտնի է, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։ Փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական համագործակցության նախագահությունը կստանձնի Հայաստանը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012-ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |