Հունվարի 13-14-ին, 16-17-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա![]() 13 հունվարի 2016 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև: Օդի ջերմաստիճանը 14-ին գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկը և 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 13-14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Երևանում հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |