ԵՄ առաջնորդները հաստատել են Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը

PanARMENIAN.Net - Եվրամիության առաջնորդները հաստատել են Թուրքիայի հետ բանակցությունները մասնակի սառեցնելու վերաբերյալ որոշումը: Ինչպես հաղորդում է ABHaber-ը, ԵՄ պետությունների ղեկավարները հաստատել են որոշումը, որը երկուշաբթի օրն ընդունվել է ԵՄ արտգործնախարարների նիստին` Կիպրոսի հետ դիմակայության պատճառով:



Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ պետությունների 25 ղեկավարները միաձայն պաշտպանում են բանակցությունները սառեցնելու վերաբերյալ որոշումը մինչեւ այն ժամանակը, քանի դեռ Թուրքիան չկատարի իր պարտավորությունները եւ չբացի իր նավահանգիստներն ու օդանավակայանները Կիպրոսի հունական հատվածի համար, որը հանդսիանում է ԵՄ անդամ: Անակարան պնդում է նավահանգիստների բացումը` թուրքերով բնակեցված Հյուսիսային Կիպրոսի մեկուսացման վերացման փոխարեն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---