ԱԺ-ն ստացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը![]() 13 հունվարի 2016 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը հունվարի 13-ին ստացել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Այդ մասին հայտնել են խորհրդարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |