ՆԱՏՕ-ն Ղարաբաղյան հարցին չխառնվելու ճիշտ դիրքորոշում է ընդունել

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի արձագանքը` Լեռնային Ղարաբաղում Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ,Հայաստանի համար ամենից նախընտրելին է: Այդ մասին Երեւանում` Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մշակման համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: «Ես կարծում եմ, որ Դաշինքի ղեկավարությունը Ղարաբաղում կատարվող գործընթացներին չխառնվելու ամենաճիշտ դիրքորոշում է ընդունել»,- նշել է Ս. Սարգսյանը:



Նախարարի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ իրավասության առարկա է հանդիսանում, եւ այդ հարցով բոլոր այլ միջամտություններն անտեղի կլինեն: «Ոմանք համառորեն շփոթում են ԼՂՀ Հիմնական օրենքի ընդունման հանարքվեն անկախության ըդնունման հանրաքվեի հետ, եւ եթե ինչ-որ մեկի համար անցանկալի է Լեռնային Ղարաբաղի Սահմանարդության ընդունումը, ապա դա լրիվ այլ հարց է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---