Ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացնում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում![]() 13 հունվարի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մոտ 1000 մոտոհրաձիգներ Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են մեկամսյա վարժանքները, հայտնում է razm.info-ն ՌԴ ՊՆ կայքի վրա հղումով: Ռազմաբազայի մոտոհրաձիգները դաշտային ելքը մեկնարկել է ավտոմայրուղիներով և լեռնային վայրերով 30 և 100 կմ երթերով: Մինչև երթով զորավարժարաններ հասնելը զինծառայողները փորձարկել են պայմանական հակառակորդի հարձակումներին դիմագրավելու և դժվարանցանելի տեղերը հաղթահարելու մեխանիզմները: Զորավարժության ծրագրի համաձայն` զինծառայողները պետք է յուրացնեն ռազմական հետախուզության ժամանակակից համակարգերը, իսկ անհատական վերապատրաստման փուլի ավարտին յուրաքանչյուր զինծառայող կանցնի ռազմական պատրաստության նորմատիվների հանձնման աթեստավորում, ինչից հետո էլ կառանձնացվեն համապատասխան մոտոհրաձգային հաշվարկները: Ռուսական 102-րդ ռազմակայանը, պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա, տեղակայված է Գյումրի քաղաքում: 2010 թ. օգոստոսին ՌԴ-ն և Հայաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը: Ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կնքված էր 25 տարով և երկարացվեց ևս 49 տարով` մինչև 2044 թ.: Ամրագրվեց նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |