Հաստատվել է Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության վերջնական տեքստը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության մշակման համակարգման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է փաստաթղթի վերջնական տեքստը: «Տվյալ որոշումը հանձնաժողովի անդամների կողմից միաձայն է ընդունվել»,- նիստի ժամանակ նշել է Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության հանձնախմբի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:



Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ փաստաթուղը ուղարկվելու է նախագահի եւ կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարը նշել է, որ փաստթղթի մշակումը հիմնվել է հասարակության ժողովրդավարացման եւ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության վրա: Սպասվում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը կընդունվի 2007 թվականի մայիսին, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---