Իրանն ազատել է ամերիկացի նավաստիներին. Թշնամական գործողություն կամ լրտեսություն չի եղել![]() 13 հունվարի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտար ստորաբաժանումն ազատ է արձակել ամերիկացի նավաստիներին, որոնք ձերբակալվել էին իրանական տարածքային ջրերում հայտնվելու համար, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությունը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Քուվեյթից Բահրեյն ուղևորվող երկու ամերիկյան նավեր հայտնվել են Իրանի տարածքային ջրերում, ինչից հետո Իրանի իշխանությունները ձերբակալել են անձնակազմերի 10 անդամին։ Պետական հեռուստատեսությամբ ընթերցված հայտարարության համաձայն՝ խումբն ազատ է արձակվել «ներողություն» խնդրելուց հետո։ Այս միջադեպը տեղի է ունենում զգայուն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ն և Իրանը փորձում են գործարքի հասնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Ավելի վաղ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտար ստորաբաժանման ներկայացուցիչ գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ իրենք եկել են եզրակացության, որ ամերիկացիների հայտնվելն իրենց տարածքային ջրերում թշնամական գործողություն չի եղել և ոչ էլ լրտեսություն: Ձերբակալվածները՝ ինը տղամարդ և մի կին, տեղափոխվել են Ֆարսի կղզի, որտեղ Իրանն ունի ռազմածովային բազա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թեհրանը պահանջել է ԱՄՆ-ից ներողություն խնդրել ամերիկյան նավերի կողմից Իրանի տարածքային ջրերը «խախտելու» համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |