Հարաբերական անդորրը շփման գծում հիմնականում պահպանվել է![]() 14 հունվարի 2016 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է հարաբերական անդորրը: Նշված ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հիմնականում կիրառել է հրաձգային զինատեսակներ: Ամբողջ առաջնագիծը գտնվում է ՊԲ առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հունվարի 12-ին և լույս 13-ի գիշերը շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (19 արկ), հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց: Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 500 կրակոց:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |