Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար![]() 14 հունվարի 2016 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը: Գրիպով կարող են հիվանդանալ բոլորը, հատկապես խոցելի խմբի անձինք, որոնց շարքին են դասվում նաև հղիները: Գրիպով չհիվանդանալու համար խորհուրդ է տրվում՝ • չշփվել գրիպով հիվանդների հետ, խուսափել մարդկային կուտակումներից, • օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով ընդունել վիտամին C, 10-15 օր տևողությամբ՝ համաձայնեցնելով նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի կամ բուժքրոջ հետ, • սննդակարգում ավելացնել սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել շատ են պարունակում վիտամին C, օրինակ՝ չոր մասուրի թուրմ, կիտրոն, նարինջ, կիվի և այլն: Հնարավորինս շատ օգտագործել սոխ և սխտոր, • բուժհաստատություն հաճախելիս, աշխատանքի, հասարակական վայրերում, տրանսպորտում կրել դիմակներ՝ եթե կա դրա անհրաժեշտությունը: Հիվանդության թեթև նշանների առկայության դեպքում (փռշտոց, քթից արտադրություն, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում) անհրաժեշտ է անմիջապես դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին: Հիվանդության սկզբնական շրջանում կամ թեթև ընթացքի դեպքում բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր՝ նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկի ամենօրյա հսկողության պայմանով: Ամբուլատոր բուժման ժամանակ, ախտանիշների ի հայտ գալուց 24-48 ժամվա ընթացքում, կարող է վիճակի բարելավում չնկատվել, ավելին՝ կարող է առաջանալ հիվանդության զարգացում կամ բարդություններ: Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել նախածննդյան հսկողությունն իրականացնող բժշկին կամ հիվանդանոց: Հղիության ընթացքում վտանգի նշանները, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել հիվանդանոց • արյունային արտադրություն հեշտոցից, • դժվարաշնչություն, շնչարգելություն, • հարպտղային ջրերի արտահոսք, • ցավ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի, կրծքավանդակի և վերստամոքսային շրջանում, • տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն, • սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսում, • գիտակցության մթագնում, ցնցումներ, • պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների թուլացում կամ բացակայություն, • գրիպի արագընթաց զարգացման և/կամ բարդությունների առաջացման նշաններն են` շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն, մաշկի կապտավուն երանգ, արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ, ցավ կրծքավանդակում, ցածր ճնշում, գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ, ցնցումներ և այլն, կամ էլ հիվանդի վիճակի բարելավման բացակայություն հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց հետո 2-3 օրվա ընթացքում: Դիմել հղիությունը հսկող կամ գրիպը բուժող բժշկին, երբ առկա է` • բարձր ջերմություն, • մաշկի մշտական քոր, ցանավորում, • սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսում, • ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում, թուլություն, գրգռվածություն, անքնություն, • գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն, • հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս, • լուծ, փորկապություն, • առատ, ոչ արյունային արտադրություն հեշտոցից, • հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն, • շփում վարակիչ հիվանդների հետ, • գրիպի ախտանիշների ի հայտ գալուց հետո` հիվանդ հղիի վիճակի բարելավման բացակայություն 24-48 ժամվա ընթացքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 16-ին և 17-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կրկին կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները: Ընդհանուր առմամբ, ՀՀ-ում մահացել է H1N1-ով (խոզի գրիպ) հիվանդ 11 մարդ:Մահացածները բժիշկին էին դիմել հիվանդության ի հայտ գալուց տևական ժամանակ անց ու ունեին այլ առողջական խնդիրներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |