Ռոբերտ Քոչարյան. «Ես չեմ դառնա Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն»

PanARMENIAN.Net - Արտաքին ուժերի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա առաջիկա ընտրությունների կապակցությամբ անխուսափելի է»: Այդ մասին Հայաստանի կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը փոքր երկիր է մի բարդ տարածաշրջանում, եւ նույնիսկ վիրավորական կլիներ, եթե տարածաշրջանով շահագրգիռ երկրները չփորձեին ազդել Հայաստանում ընթացող գործընթացների վրա: Պատասխանելով նախագահության ժամկետի ավարտից հետո իր հետագա գործունեության մասին հարցին` Ռոբերտ Քոչարյանը նշել է, ոչ չի պատրաստվում թոշակի գնալ: Իր հետագա ծրագրերի մասին Հայաստանի նախագահը հայտարարեց. «Այսօր ես կարող եմ ասել, թե ինչով չեմ զբաղվելու` վստահաբար չեմ դառնա Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն, կյանքը նոր է սկսվում»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---