Ծիծեռնակաբերդի տարածքում առաջարկում են հայերի վերածնունդը խորհրդանշող հուշաքար կանգնեցնել![]() 14 հունվարի 2016 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կարող է կանգնեցվել Ցեղասպանությունից հետո հայերի վերածնունդը խորհրդանշող հուշաքար: Այդ մասին հունվարի 14-ին լրագրողներին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Մուրազ Սարգսյանը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Արդեն պատրաստ է խաչքարի տեսքով 6-մետրանոց հուշաքարի էսքիզը, որի վրա պատկերված կլինի սուրբ նահատակների սրբապատկերը: Հուշաքարի մտահղացումը բարերար, գործարար և հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանինն է: «Դեռևս հուշարձանի տեղադրման մասին կոնկրետ որոշում չկա: Մենք մտադիր ենք քննարկել այդ գաղափարը համապատասխան ատյաններում»,-ասել է Սարգսյանը: Օշականի և Ագարակի թեմի հոգևոր հովիվ Վիգեն Մանուկյանն իր հերթին հավելել է, որ հուշարձանի ստեղծման գաղափարն առաջ քաշվեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունից հետո: «Այդպիսի հուշաքարի կանգնեցումը դեռ ընդամենը գաղափար է, դա Հրաչյա Պողոսյանի ցանկությունն ու երազանքն է: Հուշաքարը կարող է դառնալ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշը»,-ասել է նա: Տեղի է ունեցել նաև գործարար և բարերար Հրաչյա Պետրոսյանի գործերի մասին պատմող «Բարի գործերի սերմնացանը» խորագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել 2015թ. դեկտեմբերին: Գրքի հեղինակն է Սերժ Մանուկյանը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |