Ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը՝ Երևանում14 հունվարի 2016 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ճապոնական ֆիլմերի փառատոնը նախաձեռնել են Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական-մշակութային կենտրոնը և Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը: Կինոփառատոնը կբացվի «Տոկիոյի անհաջողակները» ֆիլմի ցուցադրությամբ հունվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այս անգամ ճապոնական ֆիմերի ցուցադրությունը կուղեկցվի անգլերեն և ոչ թե ռուսերեն սուբտիտրերով: Կարինե Փիլիպոսյանի փոխանցմամբ, անցյալ տարի ճապոնացիները հարցումներ էին անցկացրել փառատոնի հանդիսատեսի շրջանակներում և պարզել, որ հայ հանդիսատեսը բոլորովին դեմ չէ անգլերենին: «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրել է, որ այս տարի կինոփառատոնը նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հիմնադրման մեկամյակին: Մինչև 2015-ի հունվարի 12-ը, երբ Երևանում բացվել Ճապոնիայի դեսպանության շենքը, դեսպանի նստավայրը Մոսկվան էր: 2015-ի փառատոնը նաև թեմատիկ է․ ներկայացվելու են ճապոնուհիների խնդիրներին նվիրված ֆիլմեր՝ նկարահանված վերջին տարիներին ճապոնացի երիտասարդ կինոռեժիսորների կողմից: «Կանանց վերաբերող բոլոր տեսակի հարցերը, խնդիրները՝ հոգեբանական, սոցիալական, ընտանեկան․սա է թեման: Բոլոր ֆիլմերը 2005-ից հետո նկարահանված ֆիլմեր են, ժամանակակից ֆիլմեր են այսօրվա մասին, այսօրվա կնոջ խնդիրների մասին: Եվ շատ համամարդկային խնդիրներ են բարձրացված ֆիլմերում», - ներկայացրել է Փիլիպոսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք ֆիլմերից երկուսի ռեժիսորները հունվարի 15-ին կժամանեն Երևան: Հունվարի 16-ից հետո նրանց հետ հանդիպումներ տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում իրենց հեղինակած կինոֆիլմերի ցուցադրությունից հետո, և հայ հանդիսատեսը, արվեստասերներն ու կինոգետները հնարավորություն կունենան նրանց հարցեր ուղղելու, նրանց հետ քննարկելու կինոարվեստին նվիրված ամենատարբեր խնդիրներ: Հունվարի 15-ին «Հիկարի» կենտրոնում նախատեսված է ճապոնացի կինոռեժիսորների հանդիպումը հայ կինոգործիչների հետ: Հանդիպմանը Ճապոնիայից ժամանած ռեժիսորների համար կցուցադրվեն հայ կին ռեժիսորների ֆիլմերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |