Եթե ամեն ինչ կախված լիներ ԵԱՀԿ ՄԽ-ից, ապա Ղարաբաղյան հարցը, հնարավոր է, արդեն կարգավորված կլիներ18 դեկտեմբերի 2006 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները չեն կատարում իրենց պարտավորությունները: Այդ մասին Երեւանում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, այսօրվա Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը մի քիչ տարօրինակ է, քանի որ չկա գործընթաց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:«1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովը համանախագահներին հանձնարարել է բանակցություններ կազմակերպել հակամարտության բոլոր կողմերի հետ, ինչն այսօր չի կատարվում: Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կատարում իրենց պարտավորությունները, քանի որ նրանց հանձնարարվել է ակտիվ բանակցային գործընթաց սկսել Մինսկի խմբի ձեւաչափում, որտեղ ներկայացված են Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը: Եթե ամեն բան կախված լիներ համանախագահներից, ապա այդ հարցը, հնարավոր է, արդեն կարգավորված կլիներ»,- ասել է ԼՂՀ նախագահը: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդպումների մասին` Ղուկասյանը նշել է, որ հիմքեր կան այսօր խոսել հարցի վերջնական կարգավորման մասին: «Բացի Հայաստանի խորհրդարանի մայիսյան ընտրություններից, հուլիս-օգոստոս ամիսներին կկայանան Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները, ապա Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահի ընտրությունները: Ես գտնում եմ, որ բանակցային գործընթացը անհրաժեշտ է, շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կարեւոր են, եւ պետք է շարունակվեն: Սակայն ցանակնում եմ կրկնել բանաձեւը, որի մասին բազմաթիվ անգամներ խոսել եմ. առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, այս հարցն անհնարին է լուծել: Ինչ բանակցություններ էլ տարվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն անհրաժեշտ է: Այլ ուղի չկա»,- ընդգծել է Արկադի Ղուկասյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |