Reuters. Իտալիան արգելափակում է €3 մլրդ եվրոյի հատկացումը Թուրքիային15 հունվարի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Իտալիան արգելափակում է Եվրամիության կողմից Թուրքիային €3 մլրդ հատկացումը, որի դիմաց Անկարան խոստացել է աջակցել Մերձավոր Արևելքից Եվրոպա փախստականների հոսքի նվազմանը: Այդ մասին Reuters-ը տեղեկացել է եվրոպական դիվանագիտական աղբյուրներից: 2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: «Այժմ թվում է, թե ԵՄ-ն պատրաստ է նահանջել»,-ասել է գործակալությանը մեկ այլ եվրոպացի դիվանագետ: «Մենք պետք է շտապ լուծենք այս խնդիրը, որպեսզի որպես վստահելի գործընկեր ներկայանանք փախստականների հոսքի կասեցման շուրջ Անկարայի հետ բանակցություններում»,-ասել է դիվանագետը, հայտնում է ՏԱՍՍ-ը: ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ամփոփիչ նախագծում ասվում է. «Երկու կողմերն այս պահից ի վեր կսերտացնեն գործակցությունը միգրանտների հարցում, որոնց հարկավոր չէ միջազգային պաշտպանություն` կանխելով նրանց մուտքը Թուրքիայի և ԵՄ տարածք»,-ասվում է փաստաթղթում: Բանակցությունների ընթացքում քննարկվել է ԵՄ և Թուրքիայի միջև մուտքի արտոնագրերի վերացման հնարավորությունը: Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ազատ մուտքը Շենգենի գոտի Թուրքիայի քաղաքացիների համար իրողություն կդառնա 2016-ի աշնանը, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, մասնավորապես, եթե հետ ընդունի բոլոր ապօրինի ներգաղթյալներին, որոնք ապաստան ստանալու իրավունք չունեն և ժամանել են երրորդ երկրներից: Բացի այց, Բրյուսելը կարագացնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Ավելի վաղ Իտալիայի «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինին «Եվրամիություն (ԵՄ)-Թուրքիա» գագաթնաժողովից հետո Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն էր արել. «Եվրոպան Թուրքիային 3 մլրդ է նվիրում փախստականների ճգնաժամի կապակցությամբ: Իսկ որոշներն ուզում են, որ նույն այդ Թուրքիան մտնի ԵՄ: Եթե նրանք մտնում են, ապա եկեք մենք դուրս գանք»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |