Նիկոլա Սարկոզին ողջունում է Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունների դադարեցման որոշումը18 դեկտեմբերի 2006 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին ողջունում է ԵՄ ղեկավարների որոշումը` Թուրքիայի հետ բանակցությունները 35 կետերց 8-ով դադարեցնելու վերաբերյալ: Նրա խոսքերով, նրա դիրքորոշումը այդ հարցով իր աջակցությունն է ստացել Բրյուսելի գագաթնաժողովին: «Ես լրիվ համամիտ եմ Եվրամիության որոշման հետ Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու հարցում` Անկարայի կողմից Կիպրոսի հունական հատվածքի համար նավահանգիստներն ու օդանավակայնները բացելու պատճառով»,- նշել է նա: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի համար ավելի ընդունելի է ԵՄ հետ արտոնյալ համագործակցությունը, քան լիիրավ անդամակցությունը: «Մենք բոլորս` Անգելա Մերկելը, Ժոզե Մանուել Բարոզոն, Ժան Կլոդ Յունկերը համաձայն ենք այն բանի հետ, որ Եվրոպայի ընդլայնումը պետք է սահմաններ ունենա»,- ընդգծել է Սարկոզին, հայտնում է Turkish Daily News-ը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |