Գրեֆ. Ռուսաստանը պարտվել է համաշխարհային տնտեսության մրցակցությունում, դա «տեխնոլոգիական ստրկացում է»![]() 15 հունվարի 2016 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Անցյալում է մնացել համաշխարհային տնտեսության կախվածությունը ածխաջրածիններից և Ռուսաստանը չի կարողացել տեխնոլոգիական դարաշրջանին պատրաստ երկրների թվում հայտնվել: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ «Խնայբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը: «Մենք տանուլ ենք տվել մրցակցությունը, պետք է ազնիվ ասել դա, և դա տեխնոլոգիական ստրկացում է: Մենք ուղղակի հայտնվել ենք այն երկրների ցանկում, որոնք պարտվում են»,-պարզաբանել է Գրեֆը: «Այն երկրներն ու մարդիկ, որոնք կարողացան ժամանակին ընկալել դա և ներդրումներ անել այդ ոլորտում, այսօր հաղթողներ են: Այն երկրները, որոնք չեն հասցրել հարմարեցնել իրենց էկոնոմիկաներն ու սոցիալական ինստիտուտները, շատ են հետ ընկնելու: Եվ ցավոք, ավելի շատ, քան նախորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակ»: Գրեֆի կանխատեսումը ներառում է նաև ճգնաժամը նավթի շուկայում, որի պատճառը «սպառման մեծ փոփոխությունն է»: «Ածխաջրածինների դարաշրջանն անցյալում է մնացել: Քարե դարի ավարտի պատճառը քարերի պակասը չէր, նույն տրամաբանությամբ էլ նավթի դարն է ավարտվել»,-ասել է փորձագետը: «Ապագան մեր սպասածից շուտ եկավ: Մենք արդեն այսօր այդ ապագայում ենք` Welcome to the future»,-ասել է Գրեֆը` հիշատակելով իր ուղևորությունn ամերիկյան Tesla էլեկտրամոբիլով: Համաշխարհային բանկերը նվազեցրել են իրենց նավթի գնի վերաբերյալ կանխատեսումները 2016-ի համար: Barclays-ը Brent-ի և WTI-ի համար ակնկալում է $37: Ավելի վաղ բանկը ենթադրում էր, որ 2016-ին Brent-ի միջին արժեքը կկազմի $60, WTI-ը` $56 մեկ բարելի համար, հայտնում է slon.ru-ն: Ըստ Standard Chartered բանկի վերլուծաբանների, նավթի գները կարող են նվազել մինչև $10 դոլար 1 բարելի դիմաց: Morgan Stanley-ը կանխատեսում է, որ Brent-ի 1 բարելի գինը կարող է նվազել մինչև $20: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |