Ամստերդամում կայանալու է Հայոց ցեղասպանությունում քրդերի դերի քննարկումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Ամստերդամում, քուրդ-հոլանդական մշակութային կենտրոնի (KNCCA) նախաձեռնությամբ, կայանալու է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի քննարկում, որում մեծ դեր են կատարել նաեւ քրդերը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Ամստերդամի «Աբովյան» մշակութային կենտրոնում, քննարկմանը մասնակցելու է քուրդ գրող Գերմանիայից Հեյդար Իսիկը, ով թարգմանել է Հայոց ցեղասպանության մասին գիրքը թուրքերեն: Հայկական կողմը ներկայացնելու է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայում (FAON) ընդգրկված «Ապրիլի 24» կոմիտեի նախագահ Նուբար Սիպյանը: Քուրդ գրող Հեյդար Իսիկը ծնունդով Դերսիմից է, դավանում է իսլամի ալավիտյան ճյուղը, թարգմանել է Հայոց ցեղասպանության մասին գիրքը թուրքերեն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---