Հայկական գինիները՝ Ամստերդամի մասնագիտական փառատոնում![]() 15 հունվարի 2016 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-13-ը Ամստերդամում կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվեցին Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»: Փառատոնի բացման արարողությունն իրականացրեցին փառատոնի գլխավոր տնօրեն Յան-Սեբաստիան ֆան Լիսումը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Իր հանդիսավոր խոսքում ՀՀ դեսպանը ողջունել է հայկական գինիների ներկայացումը եվրոպական շուկայում, հատկապես` մասնագիտական դաշտում, ինչը հնարավոր դարձավ հազարամյակների գինիների արտադրության ավանդույթները երիտասարդ հայ մասնագետների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ սպառողների լայն շրջանակի հասանելի դարձնելու շնորհիվ` հնարավորություն տալով վայելելու նրանց բուրմունքի ու համային ողջ հարստությունը: Փառատոնի շրջանակում հայաստանցի գինեգործները հնարավորություն ունեցան նաև համտես-ցուցադրության միջոցով ներկայացնելու իրենց կողմից արտադրվող գինիները և դրանց պատրաստման առանձնահատկությունները: Փառատոնն ամեն տարի ունենում է ավելի քանի տասը հազար այցելու` ներկրողների, մասնագետ խոհարարների, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների շրջանակներից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |