Որոշ ապրանքների արտահանման արժեքի 10%-ը կվերադարձվի![]() 15 հունվարի 2016 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Մսամթերք, ձուկ, պահածոներ, գինի և մրգային օղի արտահանողներին Կառավարությունը վերադարձնելու է արտահանման արժեքի 10%-ը: Այս մասին ասել է Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ստեղծված արտահանման խթանման խորհրդի առաքելությանը: Ղազարյանը տեղեկացրել է, որ ինչպես ամեն տարի, այդպես էլ 2015-ինիր հրավերով վարչապետ Հովիկ Աբրահամյանը միության հետ է նշել Հին Նոր տարին, որտեղ էլ քննարկվել են նաև արտահանման խթանման խորհրդի հետ կապված մի շարք հարցեր, գրում է Tert.am-ը: Միության նախագահն ասել է, որ արտահանմանն աջակցելու և այն խթանելու համար գործադիր մարմինը կիրառելու է միանգամայն նոր գործիքակազմ, մեխանիզմ, որը նախկինում երբեք չի կիրառվել: Այն է, որ Կառավարությունը, նրա խոսքով, որոշել է արտահանման արժեքի 10%-ը վերադարձնել արտահանողներին՝ որպես աջակցություն՝ անկախ նրանից՝ արտահանումը կլինի դեպի ԵՏՄ տարածք, Արևմուտք, թե՝ Արևելք: 2015-ի դեկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանից 76 տոննա բանջարեղեն և միրգ է արտահանվել, ինչը 2014-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 65,9%-ով ավելի է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |