Ահաբեկչություն Բուրկինա Ֆասոյում. Կան զոհեր, ավելի քան 60 պատանդ ազատ է արձակվել16 հունվարի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին անհայտ անձինք հարձակումներ են իրագործել Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում: Սկզբից ահաբեկիչները հարձակվել են սրճարանի վրա, հետո պատանդ վերցրել Splendid հյուրանոցի այցելուներին, որտեղ հաճախ են կանգ առնում նաև ՄԱԿ աշխատակիցները: Ըստ որոշ տեղեկությունների, հարձակմանը զոհ է գնացել առնվազն 20 մարդ, ևս 15-ը` տուժել է: Երկրի անվտանգության ուժերը գրոհել են հյուրանոցը: Առնվազն 63 պատանդ ազատ է արձակվել, որից 33-ը վիրավոր է, հայտնել է »Ֆրանս Պրես» գործակալությունը երկրի կապի նախարարի վրա հղումով: «Կան զոհեր, սակայն ստույգ տվյալներ չկան: Գրոհը շարունակվում է, Բուրկինա Ֆասոյի իրավապահներին աջակցում են ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատակիցները»,-ասել է նախարարը: ՌԴ պատվավոր հյուպատոս Աննա Ռաչինան ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է, որ սրճարանում զոհվել է 6 մարդ, այդ թվում օտարերկրացիներ: Ըստ SITE-ի, հարձակումն իրականացրել է «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը, որը 2015-ի նոյեմբերին հյուրանոց էր գրավել Մալիում: Խմբավորումը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»: Մալիի մայրաքաղաքում Բամակոյում գտվող Radisson հյուրանոցը, որտեղ 170 մարդ կար, նոյեմբերի 20-ի առավոտյան ժամը 7-ին գրոհել է 2 ահաբեկիչ: Գնդակահարելով պահնորդական ծառայության աշխատակցին` նրանք բարձրացել են վերև: Դրանից հետո ոմանց, այդ թվում Air France-ի անձնակազմին և ԱՄՆ 6 անդամներին հաջողվել է դուրս գալ հյուրանոցից: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում նաև Չինաստանի քաղաքացիներ և մեկ ամերիկացի: Ահաբեկիչները ոչնչացվել են: Տարբեր տվյալներով, հարձակվողները 2-5 հոգի էին: Ավելի ուշ Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքր Քեյթան հայտարարեց, որ Բամակոյի կենտրոնում Radisson հյուրանոցի վրա հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, 7-ը` վիրավորվել, 2 ահաբեկիչները ոչնչացվել են: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |