Մովսիսյանը կարիերան կշարունակի ամերիկյան ակումբում16 հունվարի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: Այդ մասին ասվում է «Սպարտակի» պաշտոնական կայքում: Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2016-ի դեկտեմբերի 1-ը` «Ռեալ Սոլթ Լեյքը» 28-ամյա հարձակվողին «գնելու» առաջնային իրավունք է ստանում: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում: Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է մոսկովյան ակումբի կազմում 2013-ի մարտին: Նա մասնակցել է 66 խաղի և 27 գոլի հեղինակ դարձել: Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը մասնակցել է 11 խաղի և 3 գոլի հեղինակ դարձել: Հայաստանի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման և 9 գոլի հեղինակ դարձել: «Սպարտակը» շնորհակալություն է հայտնել Մովսիսյանին թիմում անցկացրած ժամանակի համար` հաջողություն մաղթելով հետագա կարիերայում: Ավելի վաղ «Սպարտակը» հայտարարել է, որ Մովսիսյանը հեռանալու է ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում էր նաև անգլիական Չեմփիոնշիփի մասնակից Լոնդոնի «Քուինզ Փարկ Ռեյնջերսը»: Յուրա Մովսիսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է MLS-ում` հանդես գալով այդ ակումբում 2007-2009 թթ.: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |