Ադրբեջանում կրճատվում են զինծառայողների աշխատավարձերն ու զենքի գնումները16 հունվարի 2016 - 13:08 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվարից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների աշխատավարձերը նվազել են 30-50 տոկոսով: Այդ մասին հայտնում է «Խազար» ռազմական գիտահետազոտական ինստիտուտը (Caspian Defense Studies Institute) Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբում իրազեկ աղբյուրների վրա հղումով: Այս որոշումն առնչվում է ավելի քան 3 հազար սպայի և ենթասպայի: Հետաքրքրական է, որ զինծառայողների մեծ մասը տեղեկացված չի եղել այդ որոշման մասին: Ըստ աղբյուրի, դա կապված է խժդժությունների մտավախության հետ: Աղբյուրը պնդում է, որ ՊՆ և գլխավոր շտաբի աշխատակազմերի տասնյակ աշխատակիցներ պաշտոնանկ կարվեն և կգործուղվեն զորամասեր: Համապատասխանաբար, կնվազնե նաև նրանց աշխատավարձեըը: Աղբյուրը հավելել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում` դեկտեմբերին և հունվարին, Ադրբեջանի ՊՆ որոշ միավորումներ ցրվել են և կրճատումներ են սկսվել կորպուսների ղեկավարության կազմում: Առաջիկայում սպասվում են նաև լուրջ կառուցվածքային փոփոխություններ: Բոլոր այս փոփոխությունները կապված են նավթի գների անկման և մանաթի արժեզրկման հետ: Որոշում է կայացվել նաև հետաձգել զորամասերի մեծ մասի շինարարական աշխատանքներն ու վերակառուցումը: Անորոշ ժամկետով հետաձգվել է նաև բնակարանաշինությունը սպաների և ենթասպաների համար: Կկրճատվի նաև զորավարժությունների քանակը: Փոփոխություններ կլինեն նաև զենքի և զինտեխնիկայի ձեռք բերման ոլորտում: Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի ղեկավարն է ադրբեջանցի փորձագետ Ջասուր Մամեդովը (Սումերինլի), որը 2014-ին փախուստի դիմեց Ադրբեջանից իր ղեկավարած «Դոկտրին» ռազմական հետազոտությունների կենտրոնի վրա ճնշման պատճառով: Սումերինլին կանոնավոր կերպով տեղեկություններ էր հրապարակում ադրբեջանական բանակում կորուստների մասին, որոնք երկրի ղեկավարությունը թաքցնում է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |