Իրանի Ռահվա գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու խաչերն օծվել են![]() 16 հունվարի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ռահվա գյուղի Սբ Աստվածածին պատմական եկեղեցում հունվարի 15-ին մատուցվել է պատարագ` Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանի հանդիսապետությամբ: Պատարագը մատուցել է Ուրմիայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Ներսես Քհնյ. Պասիլյանը: Ինչպես տեղեկացնում է Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարանից, առաջնորդ Սրբազան հոր ձեռամբ, Սբ Պատարագի ընթացքում, քարոզից անմիջապես առաջ տեղի է ունեցել եկեղեցու գմբեթի և զանգակատան խաչերի օծման հանդիսավոր արարողությունը, գրում է Tert.am-ը: Ապա խաչերը երիտասարդների օգնությամբ զետեղվել են իրենց տեղերը: Վերանորոգված եկեղեցու արտաքին պատերի մաքրման աշխատանքները շուտով ավարտվելու են, որպեսզի կարելի լինի 18-րդ դարի եկեղեցին վերաօծել գարնանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |