Ջակարտայի ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով 12 մարդ է ձերբակալվել

Ջակարտայի ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով 12 մարդ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի ոստիկանությունը Ջակարտայի ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով 12 մարդ է ձերբակալել: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի ոստիկանապետ Բադրոդին Հաիթին:

Հունվարի 16-ին Ինդոնեզիայի իշխանություններն առնվազն 11 ծայրահեղական ուղղվածության կայքէջ են արգելափակել և մի քանի աքաունթներ սոցցանցերում:

«Ոստիկանությունը 12 մարդ է ձերբակալել Ջակարտայում պայթյուններին առնչության կասկածանքով` Արևմտյան և Կենտրոնան Ճավա, Արևելյան Կալիմանտան գավառներից»,-մեջբերում է Հաիթիին Reuters գործակալությունը:

Ձերբակալվածների թվում է նաև մի տղամարդ, որին կասկածում են ահաբեկչական գործողությունները «Իսլամական պետության» հիմնադրամներից ֆինանսավորելու մեջ: «Ձերբակալվածներից մեկը դրամական փոխանցումներ է ստացել ԻՊ-ից գործողության ֆինանսավորման նպատակով»,-ասել է Հաիթին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ջակարտայում ահաբեկչությունների համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետությունը»:

Հունվարի 14-ին մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ւնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում: Պայթյուններից մեկը որոտացել է այն շրջանում, որտեղ գտնվում են բարձրակարգ հյուրանոնցներ և դեսպանատներ: Վերջին տվյալներով 17 մարդ է զոհվել, որոնցից 5-ը հարձակվողների թվից են: Ըստ ոստիկանության, 6 պայթյուն է տեղի ունեցել, որոնցից մեկը առևտրի կենտրոնի դիմաց, մյուսը` Starbucks ցանցի սրճարաններից մեկի հարևանությամբ: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն պայթյունները որակել է ահաբեկչություն:

Ահաբեկիչները գործել են Փարիզում 2015-ի նոյեմբերին իրականացված ահաբեկչությունների սցենարով: Ըստ գեներալ Շարլիյանի, Ինդոնեզիայի ոստիկանությունը նոյեմբերի վերջում սպառնալիք էր ստացել ԻՊ-ից հարձակման մասին, ջիհադականները հայտարարել էին, թե Ինդոնեզիայում «համերգ է լինելու»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---