Վիեննայում կայացել է «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին Վիեննայի հանրահայտ «Բուրգ կինո»-ում տեղի ունեցավ ֆրանսահայ կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» կինոնկարի ավստրիական պրեմիերան: Պրեմիերային ներկա էր Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում նշեց, որ սա մի հնարավորություն էր ավստրիացիների համար ոչ միայն ծանոթանալ այսօրվա սփյուռքահայ անվանի կինոբեմադրիչի արվեստին, այլեւ, որոշ առումով, հաղորդակից դառնալ Ֆրանսիայում Հայաստանի տարվա ոգուն, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---