ՄԱԿ. Սիրիայի շրջափակման մեջ գտնվող քաղաքներին հասցված հումանիտար օգնությունը 1 ամսվա կհերիքի![]() 16 հունվարի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի` շրջափակման մեջ գտնվող քաղաքներին մատակարարված սնունդը հաշվարկված է մեկ ամսվա համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Վերջինիս խոսքով` մեկ շաբաթում երկու խմբաքանակով հումանիտար օգնություն է ուղարկվել Մադայա, Ֆուա և Քեֆրայա քաղաքներ: Նա նշել է, որ մատակարմանը նախորդել են ժամեր տևած բանակցությունները, որպեսզի բեռնատարներին թույլ տան անցնել, Ռիա-Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը: ՄԱԿ-ի տվյալներով` մոտ 4.5 մլն մարդ Սիրիայում բնակվում է այնպիսի շրջաններում, ուր բարդ է հումանիտար օգնություն հասցնել, նրանցից 400.000-ը` շրջափակման մեջ գտնվող շրջաններում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |