Սվազիլենդի արքան Էջմիածնին է փոխանցել տեղի հայկական մատուռը![]() 16 հունվարի 2016 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդը հայկական Սուրբ Հարության մատուռը և վանքապատկան հողերը պաշտոնապես փոխանցել է Էջմիածնի կաթողիկոսարանին: Այդ մասին է հայտնում սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը: Հայկական համայնքի ներկայացուցիչները Մսվատի 3-րդին համապատասխան խնդրանքով էին դիմել մեկ տարի առաջ: Մատուռը կառուցվել է 1985-1989 թվականներին Գրիգոր Դերբելյանի կողմից: Դերբելյանը ծնվել էր 1914 թվականին, Այնթափում: Հայոց ցեղասպանության ժամանակ Գրիգորի մայրը, 20 օրական տղան ձեռքին, ոտքով հասնում է ամուսնու մոտ՝ Կահիրե, և մի քանի ամիս անց մահանում: Ավարտելով Կահիրեի հայկական համալսարանն ավարտած երբելյանն աշխատել է Սուդանում, Հարավային Աֆրիկայում, իսկ կյանքի վերջին տարիներին հաստատվել է Սվազիլենդում: Փայն Վելլի (Սոճու հովիտ) կոչվող տարածքում նա գնում է 11 ակր հողատարածք, տնկում այնտեղ 1770 սոճի և եղևնի ու կառուցում մառուռը: Սվազիլենդում ապրում է ութ հայ: 2013 թվականին Հայաստանը ու Սվազիլենդը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |