Հունաստանի նախագահը մեղադրում է Թուրքիային փախստականների ապօրինի փոխադրումներին աջակցելու մեջ![]() 18 հունվարի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Թուրք մաքսանենգները, որոնք ներգաղթյալներին ապօրինի Եվրոպա են փոխադրում, Թուրքիայի տեղական իշխանությունների աջակցությամբ են գործում: Այսպիսի հայտարարություն է արել Հունաստանի նախագահը Պրոկոպիս Պավլոպուլոսը Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում` Գերմանիա այցելության նախօրեին: «Թուրքիան պետք է որքան հնարավոր է կտրուկ սահմանափակի փախստականների հոսքը: Նա պարտավորվել է դա անել: Այդ երկիրը նաև պետք է կասեցնի մաքսանենգների գործունեությունը, որոնք զբաղվում են մարդկանց փոխադրումներով»,-ասել է Պավլոպուլոսը: «Ես մեծ մտավախություններ ունեմ, որ թուրք փոխադրողները ստանում են իշխանությունների աջակցությունը: Մասնավորապես, ափամերձ շրջանների իշխանությունները ձևացնում են, թե ոչինչ չեն հասկանում: Կան դեպքեր, երբ նրանք օգնել են փոխադրողներին: Մենք ապացույցներ ունենք»,-ասել է նա: Հունաստանի նախագահը հայտարարել է, որ այդ խնդիրները քննարկվել են եվրոպական մակարդակով, վարչապետ Ցիպրասը խոսել է այդ մասին թուրք պաշտոնակից Դավութօղլուի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն իր հերթին ասել էր, որ ԵՄ-ն փախստականների համար պատասխանատվության մի մասը բարդեց Թուրքիայի վրա ձեռքերը չկեղտոտելու համար, սակայն Անկարան դրա դիմաց չափից ավել իշխանություն ստացավ: 2015-ի նոյեմբերին ԵՄ-Թուրքիա վեհաժողովի ժամանակ կողմերը ձեռք են բերել փախստականների հարցի լուծման վերաբերյալ որոշ պարտավորություններ ԵՄ-ն, մասնավորապես, $3 մլրդ է տրամադրել փախստականների ճամբարների և սահմանների ամրացման համար, խոստացել է վիզային ռեժիմի ազատականացում և ԵՄ-ին անդամակցման բանակցությունների վերսկսում: Խնդիրը, սակայն, լուծվել` փախստականները շարունակում են ԵՄ ժամանել գրեթե նույն քանակով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հայտարարել էր, որ եվրոպական իշխանություններն ի զորու չեն պատշաճ հսկողություն ապահովել միգրացիոն ճգնաժամի հետ կապված իրավիճակում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |