Մեքքայի իսլամական հավատի թանգարանը կկառուցվի հայ ճարտարապետի նախագծով

Մեքքայի իսլամական հավատի թանգարանը կկառուցվի հայ ճարտարապետի նախագծով

PanARMENIAN.Net - Լոնդոնում գործող Mossessian Architecture ընկերությունը, որը գլխավորում է Միշել Մոսեսյանը, հաղթող է ճանաչվել Մեքքայում իսլամական հավատի թանգարանի դիզայնի մրցույթում:

Ինչպես հայտնում է The Architect’s Journal-ը, թանգարանը կառուցվելու է իսլամական գլխավոր սրբություն Ալ Հարամ մզկիթից 7 կմ հեռավորության վրա:

Կառույցի կենտրոնում կլինի պտուտաձև շինություն, որы խորհրդանշելու է մինարեն, ուր այցելուները կկարողանան բարձրանալ շրջանցելով ցուցասրահները:

Շենքում 5600 քմ վրա կտեղակայվեն ժամանակավոր և մշտական ցուցադրություններ, լսարաններ, գրախանութներ, ռեստորան, իսկ տանիքին այգի կլինի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---