Կալուգա-Երևան ուղիղ չվերթի տոմսերը վաճառքում են![]() 18 հունվարի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը սկսել է Կալուգա - Երևան ավիատոմսերի վաճառքը: «Կալուգայի միջազգային օդանավակայանից» Երևանի «Զվարթնոց» թռիչքները կմեկնարկեն փետրվարի 18-ին և կսպասարկվեն Airbus A320 ինքնաթիռներով: Կալուգա-Երևան ուղիղ չվեթի մեկ տոմսի արժեքն է 5729 ռուբլի: Էկոնոմ դասի տոմսի գինը ներառում է 20 կգ ուղեբեռ, ինչպես նաև մինչև 10 կգ քաշով ձեռքի բեռ: Դեռևս թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ` յուրաքանչյուր հինգշաբթի: Հետագայում նախատաեսվում է քանակը հասցնել շաբաթական 5 թռիչքի, հայտնում է KalugaNews-ը: «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը սկսել է գործել ռուսական շուկայում 1993թ. դեկտեմբերից: Ընկերությունը կատարում է ողեւորների եւ բեռների ավիափոխադրումներ, զբաղվում է տոմսերի վաճառքով, օդանավերի վերանորոգմամբ ու սպասարկմամբ: Հիմնականում ընկերությունը շահագործում է A 320 եւ A321 օդանավերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |