«Սպարտակ»-ի մարզիչ. Օզբիլիսն ինքն է ցանկանում փոխել ակումբը18 հունվարի 2016 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի շուրջ ստեղծված իրավիճակը. ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել ուսումնամարզական հավաքի Աբու Դաբի։ «Այո, Արազը քիչ խաղային ժամանակ է ստացել, քանի որ վնասվածքից հետո չէր կարողանում անհրաժեշտ խաղային որակներ ստանալ։ Ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել փոխել ակումբը, և գտանք, որպեսզի այլ ակումբում նա կկարողանա ավելի հաճախ խաղալ», - ասել է գլխավոր մարզիչը, «Չեմպիոնատ»-ին հղումով գրում է Tert.am-ը: 2016-ի հունվարի 11-ին հայտնի է դարձել, որ Իսպանիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանո» ակումբը ցանկանում է վարձակալել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Իսպանական ակումբն արդեն առաջարկ է արել Մոսկվայի «Սպարտակին», սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով: Ակումբները շարունակում են բանակցությունները: Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է մնալ մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում: Հունվարի 6-ին հայտնի է դարձել, որ Արասի ծառայություններով ներկայում հետաքրքրվում են Հոլանդիայում և ԱՄՆ-ում: «Սպարտակը» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից ոչ պակաս, քան 3 միլիոն եվրոյի դիմաց: 2015-ի դեկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվում է վարձակալության տալ թիմի հարձակվող և Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանին հյուսիսամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբին: Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: «Սպարտակը»հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |