Հունվարի 18-ին ռեկորդային բարձր ջերմաստիճան էր, ամսի 20-ին նորից կցրտի![]() 19 հունվարի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքը ներկա պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ բերել է նաև տաք օդային հոսանքներ: Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա տեղեկացրել է նաև, որ հունվարի 18-ին հանրապետությունում գրանցվել է այդ օրվա համար ռեկորդային ջերմաստիճան. Կապանում եղել է +20 աստիճան տաքություն, որը 2.1 աստիճանով գերազանցել է 1959-ի գրանցված ռեկորդը՝ +17.9 աստիճանը: Սուրենյանի խոսքով՝ Իջևանում նույնպես ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել +17.1, որը 0.7 աստիճանով գերազանցել է 1948-ին գրանցված ռեկորդը՝ +16.4 աստիճանը, գրում է Tert.am-ը։ Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի նաև հունվարի 20-ին, և ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև: Տեղումների ինտենսիվությունը կլինի փոքր, առանձին հատվածներում կլինեն ուժեղ քամիներ 25-30մ/վրկ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ նաև բուք: Հունվարի 20-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման: Ըստ օդերևութաբանի` Արարատյան դաշտում առանձնապես գյուղատնտեսությանը վնասող վտանգավոր երևույթներ չկան, քանի որ գիշերային ժամերին շատ ցածր ջերմաստիճաններ չեն կանխատեսվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |